Փաշինյանին ասելու են՝ հանձնի՛ր իշխանությունդ ընտրություններով՝ Սահակաշվիլու պես. Վարդան Խաչատրյան

Եկեղեցու համար ամենավատ բանը, որը կարող է լինել, պառակտումն է, սակայն վստահ եմ՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեպքում պառակտման ականատես չենք լինի, որովհետև պառակտման ձգտող թևում չի հավաքվում մարդկանց այնպիսի քանակ, որով հնարավոր լինի հասնել նման հետևանքի։ Դրանից զատ, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը, որպես երկիր, ունի այնպիսի իշխանություն, որը կարող է առանց արտերկրյա ազդեցությունները հաշվի առնելու՝ նման պառակտիչ քայլերի գնալ, ինչն իշխանությանը կկանգնեցնի համակարգային ճգնաժամի առաջ։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորած հակաեկեղեցական արշավի մասին, նման տեսակետ հայտնեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

Նա ընդգծում է. «Իշխանության համար այս արշավը դառնալու է համակարգային ճգնաժամի պատճառ, որովհետև մեր եկեղեցին համաշխարհային կառույց է՝ 1700 տարվա, իսկ այս իշխանությունը՝ տեղական՝ մի քանի տարվա»։

Կարդացեք նաև

Նա դիտարկմամբ՝ հայ ժողովրդի 85 և ավելի տոկոսը հայ քրիստոնյա է, իսկ հայ քրիստոնյաները չեն կարող դեմ դուրս գալ մեր եկեղեցուն, հետևապես ակնհայտ է, որ այս իշխանությունը, որքան էլ խոսի առանձին հոգևորականների դեմ, չի կարող այդ համամասնությունը փոխել։

«Հայաստանի իշխանությունը չունի հասարակական հսկայական աջակցություն, որ փորձի նաև Սահմանադրությունը փոխել և Հայ Առաքելական եկեղեցուն Սահմանադրությամբ տրված բացառիկ դերակատարումից զրկել։ Նման քայլերը, կրկնում եմ, բերելու են համակարգային ճգնաժամի, իսկ այդ դեպքում արտաքին ֆակտորները հրաժարվելու են անհատից՝ չկորցնելու համար հասարակությունը։

Բոլոր արտերկրյա կենտրոնները, երբ ֆիքսեն, որ Հայաստանի իշխանությունը համակարգային ճգնաժամի մեջ է հայտնվել, հրաժարվելու են նման ղեկավարին սատարելուց. Ասածիս օրինակն է Սահակաշվիլին. երբ նրան ասացին՝ ընտրություններով հանձնի՛ր իշխանությունը, որովհետև մենք միտք չունենք քո՝ անհատի պատճառով, կորցնել հասարակությունը։ Նույնն անելու են Փաշինյանի հետ»,- ասաց Խաչատրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս