ՄԻ՛ ԼՌԵՔ, ՊԱՅՔԱՐԵ՛Ք․ ԱՆԱՍՆԱԿԱՆ ԲԱՐՔԵՐՈՎ ԱՅՍ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՑՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ. ՍԱ ՈՉ ԹԵ ՄԱՆԴԱՏԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԿՌԻՎ Է. ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ապրում ենք այլանդակ իրականության մեջ։ Նեղ խմբի խրախճանքն է, որ մեզ առաջարկում է ապրել անասնական բարքերով։ Մենք ի պատասխան՝ պետք է փորձենք ու խրախուսենք մնալ մարդ։ Այլանդակ մթնոլորտ է, որտեղ ոստիկանները պահպանում են կարգալույծին, և ընդհակառակը, թույլ չեն տալիս մոտ գնալ եկեղեցուն օրինավոր հոգևորականին։ 

Այսօր մեր պայքարի առաջին եղանակը մարդ մնալն է։ Դրա համար նախ պետք է չնայել, չտարածել, չքննարկել, չհավատալ, չտարածել գաղտնալսված դրանց տարածած նյութերը, և նրանց զենքը կսկսի թուլանալ ու չաշխատել։ Վրաստանում ցուցադրաբար Սահակաշվիլուց հետո այրվեցին գաղտնալսված ֆայլերը, խաղի կանոններ սահմանվեցին, որ այլևս վերջ․ գաղտնալսում չի լինելու։ Նազարբաևի ժամանակ տանն ընտանիքի անդամները շշուկով էին խոսում իրար հետ։ Բոլորին գաղտնալսում էին։ Հիմա սրանք էլ են նույնն անում, որովհետև այլ զենք չունեն։ Բայց իրենք էլ են սխալներ թույլ տալիս, պետք է օգտվել դրանից։

Կարդացեք նաև

  • Եկեղեցու դեմ արշավը միանշանակ ավարտվելու է Եկեղեցու հաղթանակով։ Այն, ինչ կատարվեց անցած կիրակի Հովհաննավանքում մեր աչքի առաջ ու կկատարվի մյուս կիրակի, քաղաքակրթական այլանդակություն է։
  • Այն, որ այս իշխանությունն էս վիճակով, էս լիդերով, առանց դիմադրության կմնա 2026թ.-ի ընտրություններից հետո, ես չեմ հավատում։ Մեր հասարակությանը պետք է թույլ տալ ամաչել։ Առանց դրա վերականգնվել հնարավոր չի լինելու։ Աշխարհում սրա օրինակները բազմաթիվ են։ Հայ ոստիկանները թույլ չեն տալիս, որ օրինական քահանան մտնի եկեղեցի, բայց բոլորով հսկում են կարգալույծին։ Մենք պետք է թույլ տանք, որ հայ հասարակությունն ամաչի։
  • Երկրում պետք է շատ արագ վերականգնել «չի կարելի»-ների համակարգը։ Չի կարելի թույլ տալ միանձնյա ամեն ինչ անել, ով էլ որ լինի երկրի ղեկին։ Մենք պետք է սարքենք մի պետություն, որտեղ զսպման մեխանիզմները շատ հստակ են։

  • Ազգային կապիտալով քաղաքացիական հասարակություն պետք է ձևավորել ու կրթել, կրթել։
  • 2026-ի ընտրությունները ներհայաստանյան են․ մենք պիտի որոշենք՝ ուզում ենք անվերջ որոճալ ներկա-նախկին թեմա՞ն, թե՞ ուզում ենք կյանք տալ այս պետությանը, ուզում ենք վախենալո՞վ ապրել, թե՞ արժանապատիվ, ուզում ենք գաղտնալսվե՞լ, թե՞ չգաղտնալսվել… Պետք է փոխել ներհայաստանյան մթնոլորտը։
  • Հիմա ենթադրենք՝ ԿԳՄՍ նախարարը հրամայեց բոլոր դպրոցներում կախել Աթաթուրքի նկարը։ Էսօրվա պայմաններում դիմադրություն լինելո՞ւ է… Իհարկե ոչ։ Դրա համար եմ ասում՝ մթնոլորտ պետք է փոխվի։
  • Երկրում փոփոխությունների գնալու այս ընթացքի մեջ «ո՞վ է ընտրվելու» հարցից շատ ավելի կարևոր է «ո՞վ է ընտրելու» հարցը։ Քաղաքական էլիտաների խնդիրը մարդկանց բացատրելն է՝ ի՞նչ ասել է՝ փոփոխություն։
  • Պետք է ստեղծել քաղաքական պրոցեսների կազմակերպչական աշխատանքների մարմին։ Կան մարդիկ, փայլուն մասնագետներ, ովքեր հրաշալի դա կարող են անել։ Կարող են ճիշտ իդեաներ մշակել։ Մնում է՝ ռեսուրս ու կազմակերպչական աշխատանք։ Սալոնային կամ հարթակային միտինգներից պետք է դուրս գալ ու շփվել, աշխատել ժողովրդի հետ։ Երկու մասնագիտական համայնք կարողացավ դիմանալ ու լուրջ դերակատարում ստանձնել։ Մեկը մեդիան է։ Եթե չլիներ մեդիան, կլիներ տոտալ դիկտատուրա․ մեդիան է պահում։ Երկրորդը փաստաբանական համայնքն է։ Դերակատարում ունի նաև փորձագիտական համայնքը։ Մյուսները չդիմացան։ Չկայացան քաղհասարակության ինստիտուտները։
  • Թրամփը եկավ, մաքրեց ապազգային քաղհասարակության դաշտն իր երկրի համար ու նաև դրանով օգուտ տվեց մեր երկրին։ Դաշտն ազատ է, պետք է լցնել ազգային քաղհասարակությամբ։
  • Մի՛ ասեք՝ ես չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Սա մանդատի կռիվ չէ, սա Հայաստանում ապրելու հնարավորության քննություն է։ Ես կոչ եմ անում միանալ նորմալ, պարկեշտ քաղաքացիներին։ Դուք եք նոր էլիտան, ակտիվ մտեք ընտրական պրոցեսների մեջ։
  • Հայաստանին պետք է նոր, սոլիդ իշխանություն, որը ենթադրում է հայաստանակենտրոն քաղաքականություն, ենթադրում է, որ մարգինալ հակառուսականությունը նույնքան վատ է, որքան մարգինալ հակաարևմտամետությունը։
  • Ամբողջ աշխարհում գաղտնալսումների ժամանակ մարդիկ դուրս են գալիս փողոց, ասում են՝ չի կարելի, որովհետև սա բոլորի տներին է սպառնում և բերելու է դժբախտությունների։ Տալու են, սպանեն իրար։ Որտեղ եղել է այս «կուլտուրան», բերել է անձնական ողբերգությունների։ Սրա շուրջ կարելի է պայմանավորվել ժողովրդի հետ։

  • Օդի աղտոտվածության մակարդակն այնպիսին է մի քաղաքում, որտեղ չկա քիմիական արտադրություն, և քո երեխան ամեն օր թույն է շնչում… Պետք է խոսել այս մասին, ամեն օր: Լավ, ինչքա՞ն կարելի է։ Իշխանությո՛ւն, խնդիրը ֆիքսել ես, դե լուծի՛ր։ Էդ էլ հո նախկինների հարցը չէ՞: Հիմա էլ հո նախկիններ չկա՞ն։ Ու բոլորը շատ հանգիստ են, ոչ ոք չի տեսնում դրա ու օնկոլոգիական հիվանդությունների կապը
  • Պայքարե՛ք թմրանյութերի տարածման դեմ․ էդ ցավն այնպես անակնկալ կմտնի ձեր տները, որ չեք էլ հասկանա․ մի՛ լռեք, պայքարեք։ Նայե՛ք, ավտովթարներից ինչքան զոհեր են ամեն օր լինում… Պետության անվտանգությունը բոլոր կարևորագույն ոլորտներում տապալված է։
  • Էս երկրում դեղ չկա․ հայտնի ու վատ հիվանդությունների դեղերը դրսից են բերվում… 
  • Սոցիոլոգիան լուրջ գիտություն է․ հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ մարդիկ լուրջ փոփոխություններ են ուզում։ Ես չեմ տեսնում՝ ինչի հաշվին սա պետք է շարունակի մնալ իշխանության։
  • Պատկերացնո՞ւմ եք՝ մի նախարարի ինքն աշխատանքից ազատի, էդ նախարարն ասի՝ չէ, դուրս չեմ գալիս, ոստիկաններն էլ պահեն նրան։ Սա հակաբնական է։ 
  • Այո, իմպիչմենտը հնարավոր է։ Դա միայն ստորագրությունները չեն, դա այն գործիքն է, որով կարելի է պրոցես գեներացնել։ Մթնոլորտը փոխվում է նաև այդ կերպ։ Մենք էդ օրը տեսնելու ենք։ Ինձ բացարձակ հետաքրքիր չէ՝ քանի ստորագրություն կլինի դրա տակ, այդ ստորագրությունները կլինեն, հենց երկրում մթնոլորտ փոխվի։
  • Միավորվելը բնական օրակարգ է․ կան օրակարգեր, որոնց շուրջ միավորումը հնարավոր է։

  • Ընդդիմություն երկրում այն մարդիկ են, ովքեր ուզում են փոփոխություններ․ իսկ դա ժողովրդի 80%-ն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս