Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, հետո մոտեցել են իրար և անգամ գրկախառնվել. Թրամփը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայում կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման մասին:

«Նրանց միջև հակամարտությունը տևել է 38 տարի: Անգամ Պուտինն էր հիացմունք հայտնել և ասել և ասել, որ նրանք չոին կարողանում լուծել այդ հակամարտությունը: Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, սակայն հանդիպման ընթացքում կամաց-կամաց մոտեցել են իրար և անգամ գրկախառնվել», – ասել է Թրամփը:

Երեկ ԱՄՆ նախագահը Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման մասին հիշատակել է նաև Ճապոնիայում՝ ԱՄՆ ռազմաբազայում իր ելույթի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031