Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հունվարի 16-ին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հունվարի 11-ին Կինոյի տանը տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Այս կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան։
Թուրքական լրահոսում շրջանառվող կուլիսային լուրերի համաձայն՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և երկրի կառավարության կազմում:
«Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար եմ տեղադրում եմ մի փոքր հատված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքից։
Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ
ԻԻՀ ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելեց Բաքու և Երևան։ Նա բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Այցն ուղղակիորեն կապված էր Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների հետ։
Բաղաին նար անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցերին ՀՀ և Ադրբեջան՝ ընդգծելով, որ դրանք նախապես ծրագրված են եղել ։
Տարեսկզբին Ալիևի արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:
Ստորգետնյա ցնցումները որևէ վնաս չեն պատճառել։
Քրետիենը հրապարակման օրը դարձել է 91 տարեկան։ Այս տարվա հունիսին կլրանա Թրամփի 79 տարին։
Այժմ Ադրբեջանում հրեական պետությունը կներկայացնի Ռոնեն Կրաուսը, որը զբաղեցնում է Իսրայելի ԱԳՆ Եվրասիական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։
Ցնցումները գրանցվել են 26 կմ խորության վրա:
Այդ գյուղերի հանձնումից առաջ, Փաշինյանը հայտարարում էր, որ 90-ականների պատերազմի հետևանքով, Տավուշում Ադրբեջանը վերահսկում է 32 հայկական գյուղի տարբեր հատվածներ և իր զիջողականությունը փորձում էր ներկայացնել փոխադարձության սկզբունքով:
ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը.
«ԴԱՍԵՐ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիզրուցակիցները «Հանրային ռադիոյի» լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանն ու24News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն են։
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեհը հայտարարել է, որ «Շահիդ (Նահատակ) Սուլեյմանի» արբանյակային խմբի արձակումը կսկսվի 2025 թվականի մարտի վերջին։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի, Սիրիայի և էներգետիկ անվտանգության հարցերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության աղբյուրը։
Հայաստանի այս իշխանությունը մեր երկրի ռազմավարական դիրքերը հանձնելով Ադրբեջանի վերահսկողությանը՝ պայմաններ է ստեղծել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանների իրագործման համար. իսկ պլանը հայկական գործոնի ոչնչացումն է։
168.am-ը գրել էր՝ Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանել է այլ փոխշահավետ գործարքով: Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով՝ «քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են» խոսույթով:
Բաթումում հունվարի 11-ին ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 12 անձանցից երեքը գրավոր ծանուցմամբ ազատ են արձակվել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության «X»-ի հրապարակման մեջ։
Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության «հուսալի» աղբյուրներին։
«Ի պաշտոնե ներգրավված եմ եղել բանակցություններում, մասնակցել եմ Անվտանգության խորհրդի նիստերին և տեղյակ եմ՝ ինչ է բանակցվել։ Երբ Փաշինյանը հայտարարեց Արցախի նշաձողն իջեցնելու մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ ես էլ եմ մասնակցել արևմտյան պաշտոնյաների հետ բանակցություններին, ու իրենք էլ ասում էին, որ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Եվ երբ մենք խոսում էինք ինքնորոշման իրավունքի մասին, ասում էին՝ հիմա դրա ժամանակը չէ։ Ինքնավարության մասին զրույցներ ավելի շատ եղան շրջափակման ժամանակ, ու իրենք ասում էին՝ չէ, ի՜նչ ինքնավարություն»։
Ինչ վերաբերում է իշխանական քարոզչամեքենայի կողմից ամեն օր տարածվող այն թեզին, թե պայքարը վախ է ծնում ժողովրդի մոտ և հավասարազոր է պարտության, Էլբակյանը շեշտեց՝ մարդկանց պատերազմով վախեցնում է հենց ՀՀ այս իշխանությունը, որովհետև իրենց դեպքում է, որ պատերազմը հավասար է պարտության։
Կիրակի առավոտյան Իրանի Ֆորդո և Խոնդաբ միջուկային օբյեկտներում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսվել, հայտնում է Mehr-ը։
Վրաստանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել. 3,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Տյանեթի քաղաքից 34 կմ հեռավորության վրա, ժամը 9:23-ին։
«Միավորված ազգերի կազմակերպությունը» (ՄԱԿ) կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ:
Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ «այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար», հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը շաբաթ օրը Փարիզում կայացած «իրանական ընդդիմության» միջոցառման ժամանակ։, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայուն զարգացման կարևորությունը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: