«Այստեղից կձգվեն և՛ Զանգեզուրի, և՛ Արազի միջանցքները». Ալիևը՝ սեփական բնակիչներին
Զանգելանը կդառնա ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը։ Այստեղից կձգվեն և՛ Զանգեզուրի, և՛ Արազի միջանցքները. իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։
«Հետևաբար, այս շրջանը, այս տարածաշրջանը հրաշալի ապագա ունի։ Ամբողջ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ապագան նույնքան պայծառ կլինի։ Դրա հաստատումն է այսօրվա իրականությունը՝ մեր կառուցած քաղաքներով և գյուղերով»,- ասել է Ալիևը՝ դարձյալ խեղաթյուրելով պատմական փաստերը:

