ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի (Տիգրանակերտ) մոտակայքում, այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացվել:
Ինչպես հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները, բանակցությունների հիմնական թեման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կորեական թերակղզում զոհված ճապոնացի զինվորների կմախքների որոնման խնդիրն է:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ձերբակալվածներին թուրքական հատուկ ծառայությունները հետևել են շուրջ մեկ տարի: Հաստատվել է, որ նրանք տեսա-լուսանկարահանել են ոստիկանության շենքերն ու ռազմական կառույցները: Հավաքված տեղեկությունները փոխանցվել են Իրանի հատուկ ծառայություններին:
Նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Ռոմնիի մրցակիցն է լինելու Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Բարաք Օբաման: Անցկացված հարցումների արդյունքների համաձայն` գործող նախագահն իր հեղինակությամբ առաջ է մրցակցից:
Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են Թելավի շրջանի Լապանկուրի գյուղով անցնող ճանապարհը: Ըստ aspny.ge-ի՝ գյուղի բնակիչները հապճեպ լքում են իրենց տները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մասնակցելու է Չմիավորված երկրների շարժման արտաքին գործերի նախարարների խորհրդին եւ գագաթաժողովին:
Ծրագրի նպատակն է՝ հասկանալ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման մեխանիզմը` այդ տվյալները սեփական քարոզչության շրջանակներում կիրառելու համար»,- գրում է հրատարակությունը:
Տիմոշենկոյի շահերը դատարանում ներկայացնում են նրա երկու փաստաբանները և դուստրը՝ Եվգենիան: Վերջինս ասել է, թե իրենք «հուսով են արդարություն գտնել այս դատարանում, որը չկա Յանուկովիչի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական դատարաններում»:
Հայերեն և վրացերեն լեզուներով պաստառներով, որոնց վրա գրված է եղել` «դադարեցրեք բռնությունը», «Ազատ արձակեք Մելիք Ռայիսյանին», «Դադարեցրեք ազգային թշնամություն սերմանել Ջավախեթիում» և այլն, ակտիվիստները քայլերթ են կազմակերպել Ախալքալակի շրջանային դատարանից մինչև վարչական շենք:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:
Գագաթնաժողովի շրջանակում շարժմանն անդամակցող պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-29-ը Թեհրանում: Գագաթնաժողովը կբացվի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեիդ Ալի Խամենեի ելույթով:
Ըստ սիրիական SANA գործակալության՝ պայթյունի հետևանքով վարորդները զոհվել են:
Առնվազն 60 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններում Սիրիայի կառավարական ուժերի ավիացիայի հարվածներից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ապստամբների հայտարարությանը:
Անհայտ անձինք ներխուժել են նաև Հալեպի մարոնիտ արքեպիսկոպոսի նստավայրն ու Մաարատ Նախման քրիստոնեական թանգարան: Ոչնչացվել են մի քանի սրբապատկեր ու հնագիտական արժեք ներկայացվող իրեր:
Տոկիոյի մտադրության մասին տեղեկությունները Պեկինում բուռն արձագանք են ստացել: Նույնիսկ մի չինացի հարձակվել էր Ճապոնիայի դեսպանի ավտոմեքենայի վրա: Հարձակումից դեսպանը չէր տուժել:
Նշենք, որ ավելի վաղ իրանական ոստիկանության տեղակալ Ահմեդրեզա Ռադան հայտարարել է, որ Գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովի 110 հազար ոստիկան:
Հայտարարությունում չի նշվում, թե ո՞ւր և ի՞նչ ժամկետով է գնում թագավորը, սակայն արաբական լրատվամիջոցները նշում են, որ 89-ամյա թագավորը մեկնել է ԱՄՆ բուժվելու նպատակով:
«Մեր բարոյական պարտքն է ենթարկվել դատարանի որոշմանը: Մենք չենք կարող արգելափակել կամ փոխել Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վալերիու Զգոնյան:
Միջադեպը տեղի է ունեցել Սենկակու (չինարեն` Դյաոյույդաո) կղզիների շուրջ Ճապոնիայի ու Չինաստանի միջև տարածքային վեճի սրման համապատկերում: Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական կառավարությունը Չինաստանի հետ վիճելի կղզիներից 4-ի համար առաջարկել է 2 մլրդ իեն (26 մլն դոլար) գումար:
BBC-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ այս տարի աֆղան զինվորների ձեռքով իրենց դաշնակից համարվող միջազգային խաղաղապահ ուժերի արդեն 42 զինծառայող է սպանվել:
Նեթանյահուն զգուշացրել է, որ «Հզբոլլահի» հարձակման դեպքում իսրայելական բանակը չի սահմանափակվի միայն խմբավորման հետ կապված կառույցներով. կհարձակվի նաև երկրի տրանսպորտային և էներգետիկ կառույցների վրա:
Հայաստանյան լրատվամիջոցները անդրադարձել էին Դավութօղլուի հայտարարությամ միայն մի մասին՝ ուշադրություն չդարձնելով հայտարարության մյուս՝ ոչ պակաս ուշագրավ մասը:
Պաղեստինցիները Գլխավոր ասամբլեայի` սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ կշարունակեն ձգտել, որ ինքնավարությունը ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնա: Այս մասին կիրակի հայտարարել է Պաղեստինի լիազորված մարմնի ղեկավար Մահմուդ Աբբասը իսրայելական «Մերեց» ձախ կուսակցության` Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) անդամ Զահավա Գալ-օնի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Պաղեստինցի ղեկավարը նշել է, որ ինքը կողմնակից է Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանը՝ խաղաղ գոյակցող […]
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ ՏԱՍՍ» գործակալությունը, Եգիպտոսի նախաձեռնությունը նպատակ ունի դուրս բերել Սիրիան ճգնաժամից և ենթադրում է բանակցային սեղանի շուրջ հավաքել ինչպես Ասադի դաշնակիցներին, այնպես էլ պաշտոնական Դամասկոսի հակառակորդներին:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել «մի քիչ փոխել» գազի հարցերի վերաբերյալ Ռուսաստանի ունեցած վերաբերմունքը:
Հորդանանը հայտարարել է, որ սիրիական հրթիռն ընկել է իրենց տարածքում, ինչը Հորդանանի ինքնիշխանության ոտնահարում է. տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Ֆարուք ալ Շարաան փախել է Հորդանան` միանալով ընդդիմությանը: Ապա հաղորդվել էր, որ Սիրիայի իշխանությունները փոխնախագահին տնային կալանքի տակ են պահում, որպեսզի չփախչի երկրից, ինչպես նախկին վարչապետը:
Ավելի քան հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների Չինաստանի Ժիչժաո քաղաքում` Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ դիվանագիտական շարունակվող սկանդալի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Ահնեդ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի ցանկությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումները Ստամբուլում անցկացնելու կապակցությամբ:
Հանրապետականների համագումարը կառաջադրի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնիի պաշտոնական թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնին: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, իր թեկնածուին կուսակցությունը կառաջադրի համագումարի առաջին օրը՝ այդպիսով խախտելով իր թեկնածուներին համագումարի երրորդ օրն առաջադրելու սովորույթը: