Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները Shell-ին թույլատրել են նավթ արդյունահանել Արկտիկայում

Նիդեռլանդա-բրիտանական նավթագազային Royal Dutch Shell ընկերությունն ամերիկյան իշխանություններից ստացել է վերջնական թույլտվություն հորատում իրականացնել Արկտիկայում:

Անվտանգության կանոնների խիստ պահպանման պայմաններում ընկերությանը թույլատրվել է հորատում իրանացնել Չուկոտյան ծովում՝ Ալյասկայի հյուսիսարևմտյան ափից 100 կմ հեռու:

ԱՄՆ կառավարության գնահատմամբ՝ Արկտիկայում է գտնվում նավթի ու բնական գազի չհետախուզված համաշխարհային պահուստների մոտ 20 տոկոսը, հիշեցնում է Reuters-ը:

Միևնույն ժամանակ, օգտակար հանածոների արդյունահանումը այդ շրջանում արժանացել է բնապահպանների բողոքին, քանի որ ցանկացած վթար կարող է աղետալի հետևանքներ ունենալ ու վնասել Արկտիկայի եզակի էկոհամակարգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31