
Սաակաշվիլին մարզվել է ապագա ոստիկանների հետ

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում մասնակցել է նոր պարեկային ոստիկանության մարզումներին, հայտնում է «112 Ուկրաինան»:
«Ես վստահ եմ, որ մեր ոստիկանությանը ավելի շատ կսիրեն, քան ամերիկացի ոստիկաններին, նրանք ավելի պրոֆեսիոնալ կլինեն, քան ամերիկացիները: Դրանում ոչ մի ֆանտաստիկ բան չկա՝ կարևորը ցանկություն է: Այստեղ կա էնտուզիազմ, այս երիտասարդների մեջ այնքան դրայվ կա, որը ես չեմ տեսել արևմտյան երկրների ոստիկանների շրջանում»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նշվում է, որ ոստիկանները ցույց են տվել իրենց փորձառությունները, որ ստացել են ուսման ժամանակ:
Ոստիկանների հետ հմտությունների ցուցադրմանը մասնակցել է նաև անձամբ Սաակաշվիլին:
Ապագա ոստիկաններին մարզում են Կիևի մարզիչները, ովքեր ուսուցում են ստացել ամերիկացի մասնագետների մոտ: