Վրաստանում վառելիքի գները շարունակում են նվազել

Վրաստանում մի քանի ընկերություն միանգամից մի քանի տետրիով նվազեցրել է վառելիքի գները, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»:

Բենզինի գինը նվազեցրել է SOCAR Georgia Petroleum-ը: Ընկերությունը բենզինի գները իր բոլոր ավտոլցակայաններում նվազեցրել է 5 տետրիով բոլոր տեսակի վառելիքի համար:
Այսպիսով, ներկայում SOCAR ցանցում նավթամթերքի գինը հետևյալն է՝ «Նանո-ռեգուլյար» – 1,90 լարի, «Եվրո ռեգուլյար» – 1,93 լարի, «Նանո-պրեմիում» – 2,04 լարի, «Սուպեր» – 2, 12 լարի, «Նանո-դիզել» – 1,87 լարի, «Եվրո-դիզել» – 2,02 լարի:

Ինչպես հայտարարել է «ԼՈՒԿՕՅԼ-Գրուզիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Շավլեգ Միշվելաձեն, վառելիքի գների նվազման պատճառը համաշխարհային շուկայում նավթի գնանկումն է:

«Վերջին 10 օրում մենք նվազեցնում ենք տարբեր տեսակի վառելիքի գները, նախ՝ դիզելը, հետո անցանք բենզինին: Արդյունքում՝ գները նվազել են 5-6 տետրիով», – հայտարարել է Միշվելաձեն:

Տեսանյութեր

Լրահոս