
ԱՄՆ-ում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածեր կին վետերանը

Դետրոյթ քաղաքում կյանքի 111-րդ տարում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածեր կին վետերանը՝ Էմմա Դիդլեյքը:
Ալաբամայի բնակչուհին 1943թ. ռազմաճակատում էր հայտնվել 38 տարեկանում: Այդ պահին նա 5 երեխայի մայր էր, սական դա նրան չխանգարեց որպես վարորդ 7 ամիս ծառայել ԱՄՆ բանակում:
Մահից ընդամենը մեկ ամիս առաջ նրան Սպիտակ տանը ընդունել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այդ պատճառով էլ կնոջ մահը ցնցել է ԱՄՆ նախագահին:
«Ես ու իմ կինը՝ Միշելը, խորապես ցավակցում ենք Էմմայի ընտանիքին, նրա ընկերներին ու նրանց, ում նա ոգեշնչել է իր երկար կյանքի ընթացքում»,- հայտարարել է Բարաք Օբաման: