Հզոր պայթյուն Բանգկոկում. կա նվազագույնը 27 զոհ
Բանգկոկի կենտրոնում գտնվող սրբատեղիում հզոր պայթյուն է որոտացել: Համաձայն վերջին տվյալների՝ զոհվել է նվազագույնը 27 մարդ: Զոհերի թվում կան նաև արտասահմանցիներ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան Բանգկոկի կենտրոնական Չիլդոմ շրջանում՝ Էրավան զոհասեղանի մոտակայքում:
Ոստիկանության տվյալով՝ պայթյունի պատճառը կարող էր լինել մոտոցիկլետին ամրացված ռումբը:
Թաիլանդի պաշտպանության նախարար Պրավիտ Վոնգսուվոնգը հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր դա արել են, ցանկացել են վնասել երկրի տուրիզմին ու տնտեսությանը:
Վերոնշյալ զոհասեղանը տեղի տեսարժան վայրերից է: