
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային անվտանգության ոլորտում. Պետդեպ

ԱՄՆ-ը նախկինի պես գործընկերային հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ ու մտադիր է նրան աջակցություն ցուցաբերել անվտանգության ոլորտում:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը՝ ապահովել Թուրքիայի անվտանգությունը, ապա այդտեղ ոչինչ չի փոխվել: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է ու հուսալի գործընկիեր, մասնավորապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- ասել է Քիրբին:
Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան թույլատրել է իր 3 բաաներում տեղակայել ավիացիա, որը մասնակցում է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ արշավին:
Ավելին, Պետդեպի ներկայացուցիչը ասել է, որ տարածաշրջանում դեռ մնում են «հակահրթիռային զգալի ուժեր», ներառյալ՝ նավեր ծովում: