Բանգկոկում ևս մեկ պայթյուն է որոտացել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ևս մեկ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ խոսքն այս անգամ ավելի թույլ հզորություն ունեցող սարքի մասին է:
Ինչպես հայտնում է TASS-ը, հղում կատարելով տեղի ոստիկանությանը, երկրորդ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ պայթուցիկ սարքը ջրում է պայթել: Հակառակ դեպքում՝ տուժածներից հնարավոր չէր լինի խուսափել:
Բրիտանական Independent-ը հայտնում է, որ անհայտ անձը ձեռքի նռնակը գցել է կամրջի վրա գտնվող ամբոխի ուղղությամբ, սակայն նռնակը ընկել է գետը:
Նշենք, որ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում առաջին պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
Պայթյունի հետևանքով զոհվել էր 27 մարդ, տուժել՝ ավելի քան 120-ը: