
Բաշկիրիայում մայրը ավազոտվելու համար խեղդել է իր մանկահասակ որդիներին

Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքում 27-ամյա կինը հոգեբուժարանում բուժվելուց հետո հաշվեհարդար է տեսել փոքրիկ որդիների հետ:
LifeNews-ի տեղեկություններով՝ Գյուլնազ Մ-ն լոգախցիկում խեղդել է իր 2 ու 4 տարեկան որդիներին, քանի որ նրանք զբոսանքի ժամանակ կեղտոտվել են ավազի մեջ:
«Վերադարձից հետո մայրը որոշել է լողացնել որդիներին, սակայն այդ պահին նրա մոտ ուժեղ ագրեսիա է առաջացել»,- հայտնել է աղբյուրը:
Ինչպես հայտնել են իրավապահները, կատարվածից հետո մայրը գնացել է հոգեբուժարան, որտեղ բուժվում էր ու հայտնել է կատարվածի մասին:
«Գյուլնազն ասել է բժիշկներին, որ չի զղջում կատարվածի համար, քանի որ նրանք հիվանդ էին»,- հայտնել է աղբյուրը:
Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: