
Չինուհին 10 տարում 14 անգամ հղիացել է բանտում հայտնվելուց խուսափելու համար

Չինաստանում դատարանը բանտարկության է դատապարտել Ցզեն անունով 39-ամյա մի չինուհու, ում մեղադրում էին կոռուպցիայի մեջ: Կինը դատապարտվել է ցմահ բանտարկության:
Նրան հաջողվել է հետաձգել իր բանտարկությունը մեկը մյուսին հաջորդող հղիությունների օգնությամբ: 10 տարում կինը կարողացել է հղիանալ 14 անգամ: Այն բանից հետո, երբ նրա ձերբակալությունը հետաձգվում էր, կինը դիմում էր աբորտի օգնությանը, հայտնում է Anhuinews-ը:
15-րդ հղիությունը, որի մասին հայտարարել է չինուհին, կեղծ է եղել:
Ինչպես հայտնի է քրեական գործի նյութերից, կոռուպցիայի մեջ մեղադրվող կինը ցմահ բանտարկության էր դատապարտվել 2005թ.: Այդ ժամանակ Սինցյան-Ույղուրական ինքնավար շրջանի դատարանը մեղմ գտնվեց կնոջ նկատմամբ՝ հաշվի առնելով հղիությունը:
Արդեն հաջորդ տարի կինը նորից հայտնվեց դատարանում կլորացած փորով: Այդպես շարունակվեց ևս 13 անգամ: