
Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում աղետի ենթարկված ինքնաթիռի բոլոր՝ 54 զոհերի մարմինները

Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայի հարավում՝ Պապուա նահանգում, կործանված Trigana Air Service ավիաընկերության ATR 42-300 ինքնաթիռի բոլոր՝ 54 զոհերի մարմինները, հայտնում է Reuters-ը:
«Կարող եմ ասել, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները հայտնաբերվել են, նրանք զոհվել են»,- հայտարարել է Ինդոնեզիայի որոնողական ու փրկարարական ազգային գործակալության ղեկավարը: Ներկայում փրկարարները պատրաստվում են տարհանել զոհերի մարմինները:
Նշենք նաև, որ փրկարարները հայտնաբերել են նաև ինքնաթիռի բորտային ինքնագրերը: Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարարը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Ջայապուրայից դեպի «Օքսիբիլ» օդանավակայան, անհետացել էր կիրակի օրը:
Ինքնաթիռում եղել է 49 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները:
Բոլորը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ: