
Պեսկովը հերքում է 26 մլն ռուբլով Սարդինիայում զբոսանավ վարձակալելու մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնու բլոգի հրապարակումը:, թե ինքը զբոսանավ է վարձակալում Սարդինիայում:
Նավալնին գրել էր, թե զբոսանավը մեկ շաբաթով վարձակալելն արժե 26 մլն ռուբլի:
Պեսկովը РБК-ի հետ զրույցում պատմել է, թե ինքը հանգստանում է Սիցիլիայում ու չի վարձակալում զբոսանավ: «Վարձակալում եմ հյուրանոց»,- ասել է Պեսկովը:
Այդկերպ նա հերքել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավարի հրապարակումը:
Նշենք, որ Նավալնին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե Պեսկովը կնոջ՝ Տատյանա Նավկայի, ընկերների ու երեխաների հետ Սարդինիայի ափերի մոտ վարձակալել է Maltese Falcon զբոսանավը: