Բաժիններ՝

Ռուսաստանն Ադրբեջանում ռազմաբազա է կառուցում. Haqqin.az

Ռուսաստանը լքված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն պատրաստվում է նոր ռազմաբազա կառուցել Ադրբեջանում, գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին:

Համաձայն տեղեկատվության՝ 2017 թվականին Ադրբեջանում կսկսվի «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման աշխատանքները:

««Վորոնեժ» կայանի կառուցումը շարունակվում է ու ոչ միայն Ռուսաստանում (Պեչորա ու Մուրմանսկ): Ծրագրվում է, որ 2017 թվականին կսկսվի շինարարություն նաև Ադրբեջանում՝ Գաբալայի «Դարյալ» ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն: Նոր կայանը լինելու է բացառապես ռուսական ենթակայության տակ, որը թույլ կտա փակել այն հատվածները, որտեղ չի հասնում Արմավիրի ռադիոտեղորոշիչ կայանը»,- ասվում է տեղեկատվության մեջ:

«Վորոնեժ» կայանները ավելի լուրջ ռադիոտեղորոշիչ կայաններ են, որոնք նախատեսված են բալիստիկ ու թևավոր հրթիռների հայտնաբերման ու ուղեկցման համար: Հաղորդվում է, որ թե այն կարող է միաժամանակ վերահսկել մինչև 500 օդային օբյեկտ:
«Վորոնեժ» կայանը կառուցվելու է 18-23 ամսում:

Հիշեցնենք, որ Գաբալայում «Դարյալ» ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը լրացել է 2012թ. դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս