
Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրել С-300-ների մատակարարման վերաբերյալ

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգան հայտարարել է, թե Իրանի հաջորդ շաբաթ Ռուսաստանի հետ պայմանագիր կկնքի 4 զենիթահրթիռային С-300 համակարգերի գնման վերաբերյալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք հաջորդ շաբաթ կուղևորվենք Ռուսաստան, որպեսզի պայմանագիր ստորագրենք, ու չկա որևէ արգելք, որը դրան կխոչընդոտի»,- նրա խոսքերը մեջբերում են իրանական ԶԼՄ-ները:
Սպառազինությունների ռուսական արտադրողը՝ «Ամազ-Անթեյը», հունիսին հայտարարել էր, թե պատրաստ է Իրանին մատակարարել С-300 համակարգեր նոր պայմանագրի կնքումից հետո:
2007 թվականին Ռուսաստանը 800 մլն դոլարի պայմանագիր էր կնքել Իրանի հետ, սակայն 2010թ. ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով ռուս-իրանական պայմանագիրը կասեցվել էր: