Բաժիններ՝

ՄԱԿ-ը կոչ է անում Ուկրաինայի կոնֆլիկտի երկու կողմերին դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգստություն է հայտնել՝ կապված Ուկրաինայում կոնֆլիկտի թեժացման առնչությամբ, որը հանգեցրել է Դոնբասում քաղաքացիական անձանց մահվան:

Պան Գի Մունը կոչ է արել կողմերին անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու ներկայիս լարված վիճակը ու կանխարգելել բռնությունը, որը դառնում է մարդկանց մահվան պատճառ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նվազագույնը 10 մարդ է սպանվել երեկ ուկրաինացի զինվորականների ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետության զինված կողմնակիցների բախման հետևանքով: Ուկրաինացի զինվորականներն ու Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները դարձյալ միմյանց են մեղադրել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ:

Մարիուպոլի մերձակայքում գտնվող Սարտանա ավանի գնդակոծության հետևանքով սպանվել էր 2 քաղաքացիական անձ ու ևս 7-ը վիրավորվել էին, հայտնել էր Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի մամլո քարտուղար Անդրեյ Լիսենկոն
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևելյան հատվածի անկախության կողմնակիցները գիշերը հաուբիցներով կրակի տակ էին վերցրել քաղաքը:

Դոնբասի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցները պնդում են, թե կրակի դադարեցման ռեժիմի խախտման մեղավորն ուկրաինական կողմն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Այս մասին հայտնում են Zeyro թիմից։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Սա պարզապես պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։ Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։ Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։ Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, և բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների և նախագծի հեղինակների միջև։ Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։ Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։ Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նոր իրականության համար։

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31