
ՍՄՆ-ն ու Վրաստանը քննարկել են ռազմաքաղաքական հարաբերություններին առնչվող հարցեր

Վաշինգտոնում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշեին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ունեցող ռազմաքաղաքական պլանները, ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Պունիտ Տալվարը:
Խիդաշելին հանդիպել է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հետ:
Վրացի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը՝ որպես հուսալի ու ռազմավարական գործընկեր, ավելի է զարգանում: