Համաշխարհային պարտքը գնահատվում է 60 տրլն դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) hամաշխարհային պարտքը գնահատել է 59,7 տրլն դոլար: ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային պետական պարտքի 29,05%-ը կամ 13,91 տրլն դոլար:

Այս մասին հայտնում է Visual Capitalist պորտալը՝ հղում կատարելով ԱՄՀ-ի տվյալներին:
ԱՄՆ-ի պետպարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ն 3,4%-ով, ընդ որում՝ ԱՄՆ-ին է բաժին ընկնում համաշխարհային տնտեսության 29,05%-ը:
Երկրորդ տեղում Ճապոնիան է, որին բաժին է ընկել պետպարտքի 19,99%-ը կամ 11,93 տրլն դոլար, ընդ որում՝ Ճապոնիան համաշխարհային տնտեսության ընդամենը 6,18%-ն է կազմում:

Չինաստանին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 13,9%-ը, իսկ Չինաստանի պետպարտքը կազմում է 6,25% կամ 3,73 տրլն դոլար:
Ռուսաստանին բաժին է ընկել համաշխարհային պետպարտքի 0,49%-ը կամ 292,5 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս