Moody’s-ը պահպանել է 2015թ. Ռուսաստանի տնտեսության 3%-անոց անկման կանխատեսումը
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը պահպանել է 2015թ. ռուսական տնտեսության 3%-անոց անկման իր կանխատեսումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2016թ., համաձայն Moody’s-ի փորձագետների կանխատեսումների, ռուսական տնտեսության աճը կլինի զրոյական՝ Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի դիմաց 57 դոլար գնի պարագայում:
Ինչպես ենթադրում են գործակալությունում, համաշխարհային տնտեսության աճը մոտակա 2 տարիներին կլինի «ճնշված»: «Մեծ քսանյակի» երկրների ՀՆԱ-ն 2015թ. կաճի 2,7%-ով, իսկ 2016 году-ին՝ 3%-ով:
G20-ի երկրների տնտեսությունների զարգացման բացասական գործոնների թվում գործակալությունը մատնանշում է արտադրության ընդհանուր աճի շարունակական դանդաղումը, Չինաստանում աճի տեմպերի նվազումն ու եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու ռիսկը: