
Ուկրաինան ավելացնում է գազի ներմուծումը Եվրոպայից

Ուկրաինան շարունակում է ավելացնել գազամատակարարումը Եվրոպայից, հայտնում է Interfax-ը:
Սլովակիայի Eustream օպերատորի օպերատիվ տվյալների համաձյան՝ Սլովակիայի կողմից օգոստոսի 1-15-ը գազի ներկրումը կազմել է 439,185 մլն խմ կամ միջինը օրական 29,279 մլն խմ:
Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել է, որ երկիրը չի կարողանա դիմակայել ձմռան սառնամանիքները առանց ռուսական գազի օգնության: