Բաժիններ՝

Բռնաբարության մեղադրանքով կալանավորվել է Նելսոն Մանդելայի թոռը

Նելսոն Մանդելայի թոռը անցած հանգստյան օրերին կալանավորվել է 15-ամյա մի աղջկա բռնաբարելու կասկածով, հայտնում է The Daily Sun-ը:

Աղջկա ծնողների ներկայացուցչի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգի ռեստորանում, որտեղ աղջիկը գնացել էր ընկերների հետ:

«Աղջիկը մտել է զուգարան, որտեղ էլ նա բռնաբարել է»,- հայտարարել է տուժածի ծնողների ներկայացուցիչը:

Կասկածյալի ու տուժածի անունները չեն հաղորդվում:
Երիտասարդի տատիկը՝ Նելսոն Մանդելայի երկրորդ կինը՝ Վիննի Մադիկիզելա-Մանդելան, փորձել է հարթել դեպքը, սակայն աղջկա հայրը հրաժարվել է հետ վերցնել բողոքը:

«Հայտնի ազգանունը թույլ չի տա նրանց խուսափել պատասխանատվությունից: Չի կարելի բռնաբարել անչափահասներին ու ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացում»,- թերթը մեջբերում է աղջկա հոր խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս