
Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերը համատեղ տակտիկական զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերը TurAz Qartalı-2015 խորագիրը կրող համատեղ տակտիկական զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությանը:
Զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 18-ը:
Զորավարժություններին կմասնակցի Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավելի քան 30 ավիացիոն միավոր, այդ թվում՝ «ՄիԳ-29», F-16 կործանիչներ, «Սու-25» գրոհիչ ինքնաթիռներ, F4E ռմբակոծիչներ, C-130 Hercules ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ, «Մի-35»« «Մի-17» ինքնաթիռներ, Sikorski UH-60 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներ:
Զորավարժությունների ընթացքում պլանավորվելու է երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեությունը, օպերացիաների անցկացման համատեղ գործունեությունը, կիրականացվեն որոնողափրկարարական միջոցառումներ: