Ռասմուսենը հավելել է, որ ՆԱՏՕ-ն նաև չի պլանավորում զարգացնել Արկտիկայում իր ռազմական ներկայությունը:
Այս մասին հայտնել է ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար Միխայիլ Սևաստյանովը:
Այդ տոնը սահմանվել է 1961 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսում, որը տեղի է ունեցել Վիեննայում:
Թուրքական ընդդիմությունը կարծում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսվելու հաջողությունն ամբողջովին պատկանում է ԱՄՆ-ին:
Ելույթ ունենալով Նիդերլանդներում՝ Էրդողանը կտրականապես դեմ է հանդես եկել հոլանդացի լեզբուհիների զույգի կողմից Յունուս անունով 9-ամյա թուրք տղայի որդեգրման դեմ
Պետրեուսը ԿՀՎ ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տվեց 2012 թվականի նոյեմբերի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ ԿՀՎ-ի 59-ամյա ղեկավարը սիրավեպ է ունեցել լրագրողուհի Փոլ Բրոդուելի հետ:
Գաղտնի ծառայությունը, նախագահից բացի, զբաղվում է նաև նրա ընտանիքի ու նախկին նախագահների պահպանությամբ, ինչպես նաև պայքարում է ամերիկյան արժույթի ու պետական պարտատոմսերի կեղծման դեմ:
Աբդուլաևը հիշեցրել է վերջին շաբաթներին իր տարածած 4 տեսանյութի մասին, որոնք նկարահանվել են 2007 թվականին:
Դատարանը որոշել է Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուին դատապարտել 4 տարի 5 ամիս և 10 օր ժամկետով:
Այս մասին ասվում է Դոհայում տեղի ունեցած ԱՊԼ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հյուսիսկորեացի սահմանապահը նռնակ է նետել սահմանամերձ գոտում շարժվող «չճանաչված օբյեկտի» վրա:
Սիրիական ընդդիմության խնդրանքը բավարարելը կնշանակեր Patriot-ների օգնությամբ կործանել Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները:
Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև իր վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ:
Ներկայումս մարդկությունը տարեկան արտադրում է մոտ 15 միլիարդ պահպանակ:
Այդ ատրճանակները նախատեսված են ուժային կառույցների համար:
Այդ կապակցությամբ Одноклассники-ն նվերներ է մատուցել իր ամենանվիրական օգտատերերին, որոնք ստացել են «Առաջին օրերից Одноклассники-ում» նշանը:
Այդ վայրը հայտնի է որպես կոկորդիլոսների սնման վայր, այստեղ ամեն օր հավաքվում են տասնյակ զբոսաշրջիկներ և բարձր ափի վրայից ներքևում լողացող կոկորդիլոսներին նետում են մսի կտորներ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ, մայոր Թելմար Աբդուլաևը:
Ենթադրվում է, որ Իվանիշվիլին երկօրյա այցով Ստրասբուրգ կմեկնի ապրիլի 22-ին:
Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ ժամանակակից հատուկ ծառայությունների զինանոցում առկա են բազում նյութեր, որոնք կարող են հանգեցնել սրտի և ուղեղի կաթվածների:
Փետրվարին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գործարկվել են Թուրքիային ՆԱՏՕ-ի տրամադրած Patriot վեց համակարգերը, որոնցից երկուական հատկացրել են ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդերլանդները:
Այդ հարկային ռեժիմի պատճառով Ֆրանսիայի սահմաններից դուրս բնակություն է հաստատել 60.000 ֆրանսիացի գործարար, որոնցից յուրաքանչյուրն աշխատանքով ապահովում էր միջին հաշվարկով 16 մարդու:
Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 24-րդ գագաթաժողովը:
Պատգամավոր Հուսեին Այգյունն իր հերթին նույն օրը խորհրդարանական հարցմամբ դիմել էր վարչապետ Էրդողանին՝ խնդրելով պատասխանել իր 11 հարցին:
Իսրայելի կողմից Թուրքիայից ներողություն խնդրելը և երկու այլ նախապայմանների կատարումը չի արդարացնում պաղեստինցիների հանդեպ Իսրայելի գործողությունները:
«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի համատեղ արտադրանք:
Տարբեր տվյալներով՝ Թուրքիան PKK-ի դեմ պայքարում ծախսել է 300 միլիարդ դոլար:
2012 թվականին Սենատի դիտարկմանն էր ներկայացվել նախկին նախագահներին հատկացվող գումարները մինչև 200.000 դոլար նվազեցնել ենթադրող օրինագիծը, սակայն այն աջակցություն չստացավ օրենսդիրների կողմից:
Աղթամարը հանդիսանում է այնպիսի եկեղեցի, որին տեսնելու ցանկություն ունի աշխարհում բնակվող 8 միլիոն հայ:
Այդ արխիվները պահպանվելու են ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ: