Բաժիններ՝

Օբաման Եվրոպային մեղադրել է Լիբիայում «անկարգությունների» մեջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպային մեղադրել է Լիբիայում «անկարգությունների» մեջ: Այս մասին The Atlantic պարբերականի հետ զրույցում հայտարարել է Օբաման:

«Երբ ես վերհիշում են այդ օրերը, մտածում եմ, թե ինչն այնպես չգնաց: Անկասկած, կա քննադատությունների համար տարածք՝ ես վստահել եմ եվրոպացիներին, որ նրանք այդ ողջ իրավիճակին ավելի շատ ուշադրություն կդարձնեն՝ հաշվի առնելով իրենց սահմանների մոտ լինելը»,- ասել է Օբաման:

Մասնավորապես, նա անդրադարձել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ու Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին: Օբաման հիշեցրել է, որ Սարկոզին զրկվել է պաշտոնից Լիբիայում միջամտությունից 1 տարի անց, իսկ Քեմերոնը «ուշադրությունը շեղել է այլ գործերի վրա»:

«Մենք լավ իրականացրինք մեր մտածածը: Ստացանք ՄԱԿ-ի մանդատը, հավաքեցինք կոալիցիա, այդ ամենը մեզ արժեցավ 1 մլրդ դոլար, ինչը ռազմական օպերացիայի համար շատ էժան է: Մենք խուսափեցինք մարդկային մեծ զոհերից խաղաղ բնակչության շրջանում, այն կանխեցինք, ինչը կդառնար երկար ու արյունալի քաղաքացիական պատերազմ: Սակայն, չնայած դրան, Լիբիայում անկարգություններ են»,- ասել է Օբաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս