Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։Այս մասին գրել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Եթե Իսրայելի հանցագործությունները Լիբանանում շարունակվեն, ոչ մի բանակցություն այդ հարցերի շուրջ Իրանը չի վարի»,- աղբյուրի խոսքերը փոխանցել է գործակալությունը։Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները։ Միջազգային լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ բանակցություններում առաջնային հարցը լինելու է Լիբանանում հրադադարի հաստատումը։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ևս հայտարարել էր, որ առանց Լիբանանում հրադադարի հաստատման Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։

Լույս հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը։ Այն հրապարակվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական առաջատար ԶԼՄ-ների կողմից։Փաստաթղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իրանը անհապաղ դադարեցնում են ռազմական գործողությունները «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։

Տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են բանակցություններ անցկացնել և վերջնական համաձայնագրի հասնել ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930