Բաժիններ՝

Ջրասուզակները, փրկարարները, ոստիկանները, կամավորները 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 21-ին, Լոռու մարզում՝ Փամբակ գետում, վերսկսվել են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու նշված կենտրոնի և Սևանի ջրասուզակները որոնողական աշխատանքներ են իրականացնում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Եդեմ» ռեստորանային համալիրին հարակից գետում։

Որոնողական աշխատանքներին միացել են նաև կամավորներ, ովքեր առաջին իսկ օրվանից իրենց նավակներով և անդամներով մեծ օգնություն են ցուցաբերում որոնողական աշխատանքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930