Մեծ Բրիտանիայում անսպասելիորեն կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր միջոց են գտել

Բրիտանացի բժիշկները երկու նոր դեղամիջոց են հայտնաբերել, որոնք կարող են ընդամենը 11 օրում զգալիորեն փոքրացնել եւ ոչնչացնել առանձին տեսակների քաղցկեղային ուռուցքներ:

Նրանց խոսքով՝ այդ անսպասելի արդյունքները, որոնց մասին զեկուցվել Է կրծքագեղձի քաղցկեղին նվիրված եվրոպական խորհրդաժողովում, կարող են քիմիաթերապիան ավելորդ դարձնել առանձին կանանց համար, որոնք հիվանդացել են քաղցկեղի այդ տեսակով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Պատրաստուկները, որոնք փորձարկվել են 257 կանանց վրա, ներգործում են քաղցկեղային բջիջների սպեցիֆիկ թույլ տեղի վրա, որոնք գոյություն ունեն կրծքագեղձի քաղցկեղի հիվանդության տասը դեպքերից մեկում:

Մասնագետների կարծիքով՝ այս արդյունքները կարող են կարեւոր փուլ դառնալ քաղցկեղի բուժման անհատականացված մեթոդների մշակման գործում:

Բժիշկները, որոնք զբաղվում Էին դեղամիջոցների կլինիկական փորձարկումներով, չԷին սպասում եւ նույնիսկ չԷին մտադրվել նման ցնցող արդյունքներ ստանալ:

Նրանք ուսումնասիրել են քաղցկեղային բջիջների տրանսֆորմացիայի վրա այդ դեղորայքային պատրաստուկների ներգործման մեխանիզմը ուռուցքի ախտորոշման եւ դրա հեռացման վիրահատության միջեւ ընկած կարճ ժամանակի ընթացքում:

Մինչ այն ժամանակ, երբ առանձին հիվանդների հարկ Էր վիրահատել, նրանց մոտ անհետացել Էին քաղցկեղի բոլոր նշանները:

Լոնդոնի քաղցկեղային հետազոտությունների ինստիտուտի աշխատակից պրոֆեսոր Ջուդիթ Բլիսն ասում Է, որ այդ պատրաստուկների ներգործությունն ապշեցուցիչ Էր:

«Խոսքը կարճաժամկետ փորձարկումների մասին Էր, ահա թե ինչու մեզ առանձնապես զարմացրեցին նման արդյունքները: Պարզ դարձավ, որ առանձին դեպքերում քաղցկեղն անհետացել Է: Մենք չգիտենք, թե ինչու Է դա այդքան արագ տեղի ունենում»,-ասել Է նա:

Այդ դեղամիջոցներն ունեն Lapatinib եւ Trustumazab անվանումները: Վերջինս ավելի հայտնի Է Herceptin անվամբ:

Երկու պատրաստուկներն Էլ մասնակիորեն ներգործում են HER2 սպիտակուցի վրա, որը մասնակցում Է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում քաղցկեղային բջիջների ձեւավորմանը:

Herceptin դեղամիջոցն ազդում Է քաղցկեղային բջիջի թաղանթի վրա այն դեպքում, երբ Lapatinib-ը թափանցում Է բջիջի ներսը եւ չեզոքացնում HER2 սպիտակուցը:

Պրոֆեսոր Բլիսն այն կարծիքին Է, որ ապագայում առանձին կանանց հարկ չի լինի ենթարկվել քիմիաթերապիայի:

Տեսանյութեր

Լրահոս