
Ադրբեջանն ու Իրանը համատեղ պատասխանում են միջազգային մարտահրավերներին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար Կասիմ Ռեզայիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջը», հանդիպմանն Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Իրանն այսօր համատեղ են պատասխանում միջազգային մարտահրավերներին:
Ալիևը կարևորել է վերջերս Իրան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրված 12 փաստաթղթերը համագործակցության վերաբերյալ, ընդգծել, որ բոլոր ոլորտներն ընդգրկող հարաբերությունները սրընթաց զարգանում են: