Ադրբեջանն արդեն երկար տարիներ աշխատում է իր տնտեսության դիվերսիֆիկացիայի վրա: Սակայն հիմա, երբ նավթի գինը զգալի նվազել է, տնտեսության դիվերսիֆիկացիան դարձել է մեզ համար առաջնային:
Իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր պարգևատրվածների գրանցած հաջողությունները նշանակալի են Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների համար: «Դրանք նպաստելու են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների լուծմանը»,- ասել է Պուտինը:
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Բուտիրկա քննչական մեկուսարանին կից հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա կգտնվի բժիշկների հսկողության ներքո: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Եվրամիությունը վերջնական որոշում է կայացրել մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները, որոնց ԵՄ-ն մեղավոր է համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու մեջ», հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աղբյուրին:
Սիրիական բանակի հատուկ ստորաբաժանումը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի երկու դիտորդական կետ ու վերահսկողություն սահմանել Հոմս նահանգի Կարյատեյն բնակավայրից հարավ-արևմուտք գտնվող երկու բարձունքների նկատմամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանն առաջարկել է մեկ տարով զրոյացնել նարինջի ներկրման համար սահմանված մաքսատուրքը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իրավական պորտալին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ով Ադրբեջան է ժամանել Բաքվի գլոբալ 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով, հայտնում է APA-ն:
Ադրբեջանում սկսվել է հետնավթային ժամանակաշրջան, և մենք դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսությունը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին Բաքվի գլոբալ 4-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերիին բացատրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածության պատճառը Guardian-ի հետ զրույցում:
Հարցին, թե որքանով է հնարավոր ղարաբաղյան հակամարտության վերսկսումը՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և ռուս-թուրքական հարաբերությունների հետ, նա պատասխանել է. «Անկասկած, նման փոթորկոտ տարածաշրջանում հարևանությունը կայունություն չի ապահովում մեր հարևանների համար: Սակայն, իհարկե, պետք է ասել, որ առավել հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն կլինի ավելի ուշ»:
Եվրոպա ժամանած ներգաղթյալների ճգնաժամը կարող է վերաճել մարդասիրական աղետի: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:
Այն մասին, թե որքան հաջող կարող է կյանքը դասավորվել սպորտից հետո, լավ գիտի գեղարվեստական գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոնուհի ու նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան, գրում է ELLE-ը:
«Նա, իհարկե, կովկասյան տարածաշրջանի մասնագետ չէ, ուստի հասկանալի է, որ սա ինչ-որ մեկին անհրաժեշտ էր, և այդ տեղեկատվությունը, եթե համապատասխանում է իրականությանը, նրան փոխանցվել է ինչ-ինչ նպատակներով: Իսկ ո՞վ կարող է դա լինել, այլ հարց է»:
ԱՄՆ-ում ու Եվրոպայում չինական ներդրումների ծավալը հասել է ռեկորդային մակարդակի ու կազմել 15 մլրդ դոլար և 23 մլրդ դոլար համապատասխանաբար, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով իրավաբանական Baker & McKenzie ընկերության ու Rhodium Group խորհրդատվական խմբին:
Համացանցում է հայտնվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովի, ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի սյունակագիր Բոժենա Ռինսկայի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի միջև Վիլնյուսում տեղի ունեցած քաշքշուկի տեսարանը պատկերող տեսանյութը, գրում է lenta.ru-ն։
Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի միջազգային բանկի երկարաժամկետ վարկանիշը՝ «BB»-ից հասցնելով մինչև «BB-» մակարդակի, վարկանիշի գծով կանխատեսումը «բացասական» է, հայտնում է APA-ն:
Սան-Պաուլուի դատախազությունը մարտի 9-ին մեղադրանք է առաջադրել Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայիան իր անշարժ գույքը թաքցնելու գործի շրջանակում, հայտնում է TASS-ը:
Թուրքիայի ոստիկանությունը որոնում է պոտենցյալ կին մահապարտ ահաբեկչի, ով ազգությամբ ռուս է՝ Քրիստինա Տիխոնովային: Այս մասին գրում է թուրքական Habertürk թերթը՝ հղում կատարելով ուժային կառույցներում իր աղբյուրին:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016թ. չեղյալ կհայտարարվի երկու երկրների միջև վիզային ռեժիմը, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի դատարանն Իրանին պարտավորեցրել է վճարել ավելի քան 10,5 մլրդ դոլար 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հայտնում է Bloomberg գործակալությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների կնքման երկու նախագծերի:
Air France ավիաընկերությունը հայտնում է, որ ուղևորուհիներից մեկը փորձել է 4-ամյա երեխային Ստամբուլից Փարիզ չվերթով տեղափոխել՝ դրված ձեռքի պայուսակի մեջ:
SkyNews հեռուստաալիքի տրամադրության տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք պարունակում են տեղեկություն ԴԱԻՇ-ի 22 հազար զինյալների մասին:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունն արդեն հանդես է եկել նման առաջարկով, դա համարել է հրատապ. «Ամբողջովին համընկնում է մեր մոտեցումներին, և մենք աջակցում ենք այս որոշմանը»:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության խնդիրները, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի սպառնալիքը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Երեկ՝ մարտի 9-ին, 15-20 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է միկրոավտոբուսի վրա, որտեղ գտնվել են Կտտանքների կանխարգելման կոմիտեի իրավապաշտպաններն ու Ռուսաստանի, Նորվեգիայի ու Շվեդիայի լրագրողները, հայտնում է Дождь-ը:
«Սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախագահի պաշտոնը ոչ մի իմաստ չունի, նույնիսկ վարչապետի, ԱԺ նախագահի` ևս։ Միակ պաշտոնը, որն իմաստ ունի Հայաստանի նոր իշխանական համակարգում, կուսակցության ղեկավարի պաշտոնն է, իսկ դա մեկն է»։
Ամերիկյան հատուկ ջոկատայինները իրաքցու են պատանդ վերցրել, ով, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, գլխավորել է սեփական քիմիական զենք ստեղծելու ԴԱԻՇ-ի ծրագիրը:
Բրիտանիայում տեղակայված Մարդուիրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը պնդում է, որ Աբու Օմար աշ-Շիշանի անունով հայտնի չեչեն ահաբեկիչը ոչ թե սպանվել է, այլ վիրավորվել ամերիկյան հատուկ օպերացիայի հետևանքով, հայտնում է BBC-ն: Իրավապաշտպանների տվյալներով՝ Շիշանին, հավանաբար, ծանր վիրավոր է ու թաքնվում է:
Նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, պաշտպանական և անվտանգության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։