Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի նախագահին

Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատի կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել: Խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա է գտնվել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Բացման արարողությանը Իլյումժինովը երախտագիտություն է հայտնել ՀՀ Նախագահին. «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Սերժ Սարգսյանին, քանի որ Հայաստանն աշխարհում առաջինն է, որտեղ շախմատի դասավանդումը դպրոցում պարտադիր է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնե լ նաև Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովին»:

«Այս տոնը չէր կայանա առանց Հայաստանի նախագահի, ով Մոսկվային է նվիրել հավակնորդների այս միցաշարը»,-ասել է ՌՇՖ նախագահ Ֆիլատովը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031