Նավթի գինն աստիճանաբար կբարձրանա. Ադրբեջանի էներգետիկայի նախարար
Ադբեջանի համար նավթի գինը մեծ նշանակություն ունի: Ներկայում նավթի գինը քառակի նվազել է, ինչը բացասաբար է ազդում նավթարդյունահանող երկրների վրա: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, Բաքվի Գլոբալ 4-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը։
«Բարձր գները եկամտաբեր չեն սպառող երկրների համար: Նավթի ցածր գները չեն կարող երկար պահպանվել: Նավթի ցածր գները բացասաբար են ազդում նավթ արտադրող երկրների նավթարդյունահանման, հետախուզման աշխատանքների վրա, ինչը վերջնական արդյունքում կրճատում է արդյունահանումը:
Այդ պատճառով էլ այդ իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Պետք է լինի նավթի ընդունելի գին ինչպես արտադրողների, այնպես էլ սպառող երկրների համար, որպեսզի արտադրող երկրները կարողանան ստացած շահույթը ներդնել արդյունահանման զարգացման մեջ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: