Բաժիններ՝

Պրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղել

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում Robinson ուղղաթիռը, որը կիրակի օրը Տեռնեյից թռել էր դեպի Եդինկա գյուղ, սահմանված ժամին կապի դուրս չի եկել, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Ուղղաթիռում գտնվել են օդաչուն և դիտորդ-օդաչուն, նրանց գտնվելու վայրը առայժմ չի հաստատվել։

Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտի քննչական վարչության տվյալներով, դեպքի շրջանում սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ։ Քննիչները քրեական գործ են հարուցել օդանավի շարժման և շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան։

Հեռավորարևելյան տրանսպորտային դատախազությունը ճշտել է, որ խոսքը R-44 ուղղաթիռի մասին է, որը կատարում էր անտառային ավիացիոն աշխատանքներ։ Նախատեսված էր․ որ անձնակազմը պետք է տեղական ժամանակով կեսօրին կապի դուրս գար։

Վերահսկող գերատեսչությունը սկսել է թռիչքների անվտանգության պահանջների պահպանման ստուգում։ Եդինկա գյուղը համարվում է Պրիմորիեի ամենահեռավոր բնակավայրը, որի հետ կանոնավոր օդային հաղորդակցություն է պահպանվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930