
«Ռոստեխն» անվանել է Իրան С-300-ների մատակարարման ժամկետները

Իրան С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման առաջին խմբաքանակը կիրականացվի 2016թ. օգոստոսին կամ սեպտեմբերին: Այս մասին, ինչպես հայտնում է LifeNews-ը, հայտնել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել էր Թեհրանին վաճառել ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգեր:
Գործարքը գնահատվում է 1 միլիարդ դոլար: Այն կասեցվել էր 2010թ. իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդիրների պատճառով, սակայն ներկայում մատակարարումը վերականգնվել է:
Պուտինը բացատրել էր, թե Իրանը մեծ ճկունություն է հանդես բերել «վեցյակի» հետ բանակցություններում, այդ պատճառով էլ Ռուսաստանը որոշում է կայացրել հանել մատակարարումների վրա սահմանված արգելքը: