 
                        Էրդողանն ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի գլխավորած պատվիրակությանը
 
                                    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի նախագահական պալատում ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Իսմայիլ Կախրամանը:
Օգթայ Ասադովը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Բանակցությունները անցկացվել են փակ ու տևել են մեկ ժամ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        