Էրդողանի կինը թուրք սուլթանների հարեմներն անվանել է «կյանքի դպրոց»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինեն, ելույթ ունենալով «Սուլթանների մայրերը, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» համաժողովում, հայտարարել է, թե Օսմանյան կայսրության սուլթանների հարեմները եղել են «հիանալի դպրոց կանանց կյանքի համար»:
Հայտնի է, որ Էրդողանը մեծ համակրանք ունի Թուրքիայի պատմության սուլթանական շրջանի նկատմամբ ու հակված է այն մտքին, թե կնոջ տեղը տանը նստելն ու երեխաներ մեծացնելն է:
Twitter-ի թուրք օգտատերերը բացասաբար են արձագանքել Թուրքիայի առաջին տիկնոջ հայտարարությանը: Սոցցանցերում արդեն հայտնվել են այդ թեմայով ծաղրանկարներ: Օգտատերերից ոմանք գրել են, թե «նա, ով հիշում է հարեմի մասին, չի ուղարկի իր դուստրերին ԱՄՆ-ում սովորելու»:
Հարեմում կանանց սովորեցնում էին պարեր, երաժշտություն, որպեսզի վերջիններս ամեն կերպ հաճոյանային իրենց տիրակալին: