Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները քիմիական զենք են կիրառել Իրաքում

ԴԱԻՇ-ի զինյալներն Իրաքի հյուսիսում՝ Թազա գյուղի գնդակոծության ժամանակ, կիրառել են թունավոր նյութով արկեր ու հրթիռներ, հայտնում է Euronews-ը:

Քրդական «Փեշմեգայի» զինյալների հրամանատարի տեղեկություններով՝ ԴԱԻՇ-ի զինյալները արձակել են տեղացիների ուղղությամբ 24 արկ:

Ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել է: Տուժածները զգացել են շնչառական դժվարություններ, մաշկի վրա առաջացել է բորբոքվածություն: Բարեբախտաբար, բնակիչներից ոք ոչ չի սպանվել:

Շարունակվում են նաև մարտերը Ռամադիում: Քաղաքը մասնակի ազատագրվել է Իրաքի կառավարական զորքերի օգնությամբ: Անբար նահանգի նահանգապետը հայտնել է, որ քաղաքի 80 տոկոսը ոչնչացվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031