Բաժիններ՝

Օբաման Սաուդյան Արաբիային խորհուրդ է տվել «սառը խաղաղություն» վարել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան The Atlantic պարբերականի հետ զրույցում առաջարկել է ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիային «սառը խաղաղություն» վարել Իրանի հետ ու բացառել է Միացյալ Նահանգների հնարավոր աջակցությունը Էր-Ռիադին Թեհրանի հետ հակամարտության դեպքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«1979 թվականից Իրանը եղել է Միացյալ Նահանգների թշնամին ու աջակցել է ահաբեկչությանը պետական մակարդակով, այն իրական սպառնալիք է Իսրայելի ու մեր բազմաթիվ դաշնակիցների համար, ցուցաբերում է ապակառուցողական վարքագիծ»,- հայտարարել է Օբաման, ում խոսքով, ԱՄՆ-ը չի պլանավորում լքել ավանդական դաշնակիցներին, ինչպիսիք են սաուդցիները:

Միաժամանակ, Օբամայի խոսքով, Սաուդյան Արաբիան ստիպված կլինի «կիսել» տարածաշրջանը Իրանի հետ: «Մրցակցությունը սաուդցիների ու իրանցիների միջև, որոնք սնում են «պատերազմը օտարի ձեռքով» Սիրիայում, Իրաքում ու Եմենում, պահանջում է, որ մենք ասենք մեր բարեկամներին ու իրանցիներին, որ հարկավոր է գտնվել տարածաշրջանը կիսելու արդյունավետ եղանակ ու հաստատելու «սառը խաղաղության» պես մի բան»,- ասել է Օբաման:

«Այն մոտեցման դեպքում, եթե մենք ասում ենք մեր ընկերներին, թե դուք ճիշտ եք ու Իրանն է բոլոր խնդիրների աղբյուրը ու մենք կաջակցենք ձեզ Իրանի հետ բոլոր հարցերում, դե-ֆակտո կնշանակի, որ կրոնական հողի վրա բոլոր հակամարտությունները շարունակվելու են»,- հավելել է Օբաման:

«Պարսից ծոցում մեր գործընկերները, մեր ավանդական բարեկամները չունեն հնարավորություն ինքնուրույն հանգցնել կրակը կամ ինքնուրույն հասնել վճռական հաղթանակի, իսկ դա կնշանակի, թե մենք ստիպված պետք է լինենք օգտագործել մեր ռազմական ուժը հարցերը կարգավորելու համար: Դա ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Մերձավոր արևելքի շահերից չի բխում»,- ասել է Օբաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս