Բաժիններ՝

Turkish Airlines-ն իր ինքնաթիռը ներկել է՝ ի պատիվ սուպերհերոսների

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» պրոմոարշավի շրջանակում թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը ներկել է իր ինքնաթիռներից մեկը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ավիափոխադրողի YouTube-յան ալիքում:

Ինչպես հայտնի է, ֆիլմի տեսարաններից մեկը նկարահանվել է Boeing 777-ում: Հենց նման ինքնաթիռի վրա էլ ավիափոխադրողի աշխատակիցներն ամրացրել են սուպերհերոսների տարբերանշաններ:

flightradar24 ծառայության տեղեկություններով՝ ուղևորատար ինքնաթիռը կշահագործվի Ստամբուլից Պեկին, Բեռլին, Սեուլ, Հոնգկոնգ և Թայբեյ ուղղություններով:

https://www.youtube.com/watch?v=IJ4BckNcGuw

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031