ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվեն ամռանը կայանալիք գագաթաժողովին, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են մի երիտասարդ կնոջ լուսանկար, ով, ինչպես ենթադրվում է, եղել է Անկարայի ահաբեկչությունն իրականացնողներից մեկը:
Ամոթ է ոչ թե սեքսով զբաղվելը, այլ նման տեսագրություններ տարածելը: Այս մասին, ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
ԱՄՆ-ում պատրաստվում են նոր «սուպերերեքշաբթիին», երբ կուսակցական թեկնածուների ընտրություններ տեղի կունենա ԱՄՆ-ի միանգամից 5 նահանգում: ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջատարներն անփոխոխ են մնում, հայտնում է Euronews-ը:
Մարտի 13-ի առավոտյան Իրանից Ադրբեջանի տարածք ներթափանցման փորձի ժամանակ 5 իրավախախտ է սպանվել, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի անվտանգության ծառայությունը նախազգուշացում է տարածել մարտի 20-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության կողմից կազմակերպվելիք նոր ահաբեկչությունների մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ մարտի 15-ին, կայցելի Ադրբեջան, հայտնում է TRT-ն:
Եղանակի կանխատեսման «Ֆոբոս» կենտրոնի հիդրոօթերևութաբանները հայտնել են, որ Մոսկվայում սպասվում են սառնամանիքներ, տեղեկացնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Ուկրաինայի Օդեսայի մարզի պետական վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին վիրավորվել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուց Դնեպրոպետրովսկում եւ Զապորժիեում «Շարժում հանուն մաքրման» համաժողովների ձախողման համար, որոնք պլանավորված էին մարտի 15-ին եւ 16-ին:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պլանավորում է ստեղծել քաղաքական կուսակցություն: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի տեղակալ Սաշա Բորովիկը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, որին զոհ է դարձել ավելի քան 30 մարդ: Նա նաև ցավակցել է զոհերի հարազատներին ու ընտանիքներին:
Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնց կասկածում են Անկարայի ահաբեկչության կազմակերպման մեջ, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել էին իրենց քաղաքացիներին Թուրքիայի մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչության մասին Անկարայի պայթյունից մի քանի օր առաջ:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում պայթած ավտոմեքենայում հայտնաբերված կնոջ մարմինը պատկանում է Բալիքեսիրի համալսարանի ուսանող Սեհեր Չաղլա Դեմիրին: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին եւ Առողջապահության նախարարությանը: Կնոջ ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով: Նախնական տվյլաներով` Սեհեր Չաղլա Դեմիրը մի տղամարդու հետ Անկարա է ժամանել 5 օր առաջ: Նրանց օգտագործած ավտոմեքենան 10 օր առաջ առեւանգվել էր Ուրֆայում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տանը կմնա մեկ շաբաթ` կազդուրվելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մոսկվայից այս մասին տեղեկացրեց Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալիա Կորնեևան:
Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ բանտ կնստեցներ անգամ Մուհամմեդ մարգարեին, եթե նա խախտեր օրենքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեքոնի 5 կտավները առևանգել են Մադրիդի կենտրոնում գտնվող մասնավոր տներից մեկից, հայտնում է իսպանական El Pais թերթը:
Անկարայի դատարանը որոշում է կայացրել արգելել մատչումը Facebook-ին ու Twitter-ին և մյուս կայքերին այն բանից հետո, երբ ահաբեկչության լուսանկարները հայտնվել են սոցցանցերում:
Ավելի քան 3 մլն բրազիլացի մարտի 13-ին դուրս է եկել երկրի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Սան-Պաուլուում, որը ավանդաբար համարվում է ընդդիմադիր քաղաք, ըստ ոստիկանության տեղեկությունների, փողոց է դուրս եկել 1,4 միլիոն մարդ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի երեք շրջաններում անցկացված տեղական ընտրություններում ներգաղթյալների նկատմամբ փոխզիջումային քաղաքականության պատճառով, հայտնում է Reuters-ը:
Ավելի քան 100 ավտոմեքենա է միմյանց բախվել այս գիշեր ԱՄՆ Կարոլինա նահանգում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ԴԱԻՇ-ի բարձրաստիճան առաջնորդներից Ումար Շիշանին ծանր վնասվածքի պատճառով գտնվում է կլինիկական մահվան վիճակում մի քանի օր շարունակ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 13-ին իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի: Ըստ Թուրքական «Հուրիեթ» պարբերականի՝ այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:
Նվազագույնը 27 մարդ է զոհվել, շուրջ 75 մարդ տուժել է այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
Անջելինա Ջոլիի հայրը՝ հայտնի դերասան Ջոն Վոյթը, իր աջակցությունն է հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրությունների արշավում: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ֆրանսիայում 15 և 17 տարեկան աղջիկների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանք մեղադրվում են համերգային սրահի վրա հարձակում նախապատրաստելու մեջ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջիկները հաղորդագրություններ են փոխանակել «Facebook» սոցիալական ցանցի միջոցով: Գրառումներում նշվել է, որ մտադիր են կազմակերպել համանման հարձակում, ինչպես տեղի ունեցավ Փարիզի «Բատակլան» համերգասրահում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի և նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ:
Արգենտինայում փլուզվել է հայտնի հսկա Պերիտո-Մորենո կոչվող սառցադաշտը: Բնական եզակի հուշարձանը միմյանց էր միացնում Արգենտինայի լճի երկու հատվածները՝ յուրահատուկ պատնեշ ստեղծելով, հայտնում է The Guardian-ը: