
Ճապոնիան ընդլայնել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ

Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցային ցուցակը՝ կապված միջուկային փորձարկումների ու բալիստիկ հրթիռի գործարկման հետ՝ պայմանավորված ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից վերջերս ընդունված բանաձևով, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Պատժամիջոցները ընդլայնվել են ֆինանսական միջոցառումների հաշվին, որոնք փաստավի արգելում են Հյուսիսային Կորեայից թանկարժեք մետաղների ներկրումը: Ավելի վաղ այդ միջոցառումը վերաբերում էև միայն Ճապոնիայից Հյուսիսային Կորեա մետաղների ներկրմանը:
Բացի այդ՝ ցանկում ներառվել է 12 կազմակերպություն ու 16 մասնավոր անձ, որոնց նկատմամբ բոլոր ֆինանսական օպերացիաները սառեցվելու են:
Կարգելվի Հյուսիսային Կորեայում եղած օտարերկրացի մասնագետների մուտքը, որոնք մասնագիտացած են միջուկային ու հրթիռային տեխնոլոգիաներում:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ՄԱԿ-ի ԱԽ-ից հետո Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարեց ԱՄՆ-ը, իսկ մարտի 4-ին՝ Եվրամիությունը: