Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դիտավորյալ խեղաթյուրում է Սիրիայում Ռուսաստանի օպերացիայի մասին տվյալները. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խեղաթյուրում է Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական օպերացիայի նպատակների մասին տվյալները: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա մեջբերել է Ստոլտենբերգի այն խոսքերը, թե Ռուսաստանը իր գործողություններով «փորձում է պառակտել ՆԱՏՕ-ն»:

Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս ասել է այն մասին, որ Սիրիայում բաց է գործում՝ «ճշգրտված տեղեկության ու ԴԱԻՇ-ին, ինչպես նաև մյուս ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու խիստ հետաքրքրությունների շրջանակում»:

Այդուհանդերձ, նրա խոսքով, Ստոլտենբերգը «պատրաստ չէ հրաժարվել Սիրիայում ռազմատիեզերական ուժերի խնդիրները դիտավորյալ խեղաթյուրելու փորձերից, դա անում է հարյուրտոկոսանոց դիտավորությամբ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի ավելացումը դաշինքի արևելյան սահմանների մոտ, «թույլ կտա զսպել Ռուսաստանին»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքն անհանգստացած է Սիրիայում ու Միջերկրական ծովում ռուսական խմբավորման ուժեղացմամբ:
Նրա խոսքով՝ ի պատասխան ռուսական կողմի գործողությունների դաշինքը ստիպված է ավելացնել իր ռազմական ներկայությունը Թուրքիայում ու Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս