![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը հայտնել է բալիստիկ հրթիռների հաջող գործարկման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/oduj5.jpg)
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ավարտվել են զորավարժությունների շրջանակում իրականացված բալիստիկ հրթիռների թեսթային կրակոցները: Այս մասին հայտնում է իրանական Sepahnews գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը երկու օրվա ընթացքում անցկացրել էին բալիստիկ հրթիռի թեսթային փորձարկում սեփական արտադրության հրթիռների եզրափակիչ փուլի շրջանակում:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից նշել են, որ թեսթերն անցկացվել են հաջող ու պլանի համաձայն:
Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ բալիստիկ հրթիռների փորձարկումները չեն հանդիսանում միջուկային գործարքի խախտում: