Թուրքիան ու Ադրբեջանը միշտ աջակցում են միմյանց միջազգային հարթակում: Թուրքիայի դերն աշխարհում մեծանում է: Մեզ ուրախացնում է աշխարհի համակրանքը ու վստահության ավելացումը Թուրքիայի նկատմամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին այսօր Անկարայում՝ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ խորհրդի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է Սահմանադրության փոփոխությունները, որոնք բացատրում են ամուսնության հասկացությունը՝ որպես միություն միայն կնոջ ու տղամարդու միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այսօր Անկարայում կայացած Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ խորհրդի արդյունքներով, որը նախագահել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու երկրների միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ։ Ստորագրվել է նաև նիստի հռչակագիր։
«Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության բարձրաստիճան անդամներից Ջեմիլ Բայիքը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ամռանը վճռական պատասխան տալ Անկարային՝ երկրի հարավարևելյան շրջաններում քրդերի դիրքերին հասցված ավիահարվածների պատճառով: Այս մասին գրում է The Times-ը:
Նրանք, ովքեր ահաբեկչությունն օգտագործում են որպես Թուրքիայի վրա ազդելու միջոց, չեն կարող ստիպել Թուրքիային ծնկի իջնել, նրանք իրենք ծնկի կիջնեն:
«Երբ Հայաստանը զորակցում է ռուսական գործողություններին, դրանք ոչ միայն ռադիկալ ուժերի դեմ են, այլև Թուրքիայի կողմից ֆինանսավորվող, ուստի, բնականաբար, Հայաստանը դեմ պետք է լինի այդ քաղաքականությանը»:
Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոմեքենայի պայթյունը, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ահաբեկչական ակտ չէ, հայտնում է Reuters-ը:
Սիրիայում գտնվող ռուսական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին ու օբյեկտներին: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, հայտնում է TASS-ը:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշական նամակ է ուղարկել այդ երկրում գործող ամերիկյան ընկերություններին՝ կապված ահաբեկչության սպառնալիքի հետ, հայտնում է Habertürk-ը:
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «դժվար օր» է անվանել կիրակի Գերմանիայում տեղի ունեցած տեղական ընտրությունները, որի արդյունքում ուլտրաաջերը հաջողության էին հասել դաշնային երեք հողերում, հայտնում է BBC-ն:
Անկարայում այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Ինչպես գիտեք, մինչ օրս Ադրբեջանի և Եվրամիության բանակցությունները երկկողմ հարաբերությունների հարցով երկու անգամ են անցկացվել: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Եվրամիությունը կոչ է արել բանկերին զերծ մնալ ռուսական պետական պարտատոմսերի տեղաբաշխումից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցության շրջանակում, գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Ռիխտերի սանդղակով 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում, հայտնում է IRNA գործակալությունը:
Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում իրականացված ահաբեկչությունից հետո Պոդոլսկին զանգահարել է իր մենեջերին և պատմել իրադրությունը: «Ցանկանում եմ հեռանալ այստեղից: Արդեն շատ անհանգիստ եմ»,- ասել է նա:
ԱՄՆ-ում այսօր նոր «սուպերերեքշաբթի» է՝ փրայմերիզի օր, որտեղ կուսակցությունների թեկնածուները կորոշվեն միանգամից մի քանի նահանգներում: Այսօր 5 նահանգների գլխավոր մրցանակը Ֆլորիդան է, հայտնում է Euronews-ը:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել Հունաստանի վարչապետը: «Եր կարամյա կապեր ունենք Հայաստանի հետ: Այսօր հյուրընկալել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` մեր հարաբերություններն առավել սերտացնելու նպատակով»,- գրել է Ցիպրասը:
Բեռլինում ավտոմեքենա է պայթել, հայտնում է Associated Press-ը:
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովան Մոսկվայում ապրել է օրինական կերպով, սակայն դայակ աշխատելու իրավունք չի ունեցել:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք կարելի է Մոսկվայի այդ քայլը համարել Ժնևում միջսիրիական բանակցություներում Դամասկոսի բանակցությունների նկատմամբ դժգոհության նշան, Պեսկովը պատասխանել է. «Ո´չ, չի կարելի»:
Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական դիմավորման արարողությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից ուղևորվել է իրենց մշտական տեղակայման վայրեր, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որը պետք է տեղի ունենար մարտի 15-ին, դարձյալ չեղյալ է հայտարարվել:
ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի մաթեմատիկոս, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Լլոյդ Սթաուել Շեփլին: Այս մասին տեղեկացնում է Washington Post թերթը:
ՄԱԿ-ն ու Սիրիայի ընդդիմությունը ողջունում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սիրիայից ռուսական ռազմատիեզերական ուժերի դուրսբերման որոշումը, հայտնում է Euronews-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընթրիք է մատուցել առողջապահության նախարարության աշխատակիցների պատվին՝ կապված նրանց պրոֆեսիոնալ տոնի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ մարտի 15-ից Սիրիայից մասնակի դուրս բերել ռուսական զորքերը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պլանավորում է այց կատարել Ադրբեջան:
British Airways ընկերությունը 2016թ. մայիսի 1-ից դադարեցնում է Լոնդոն-Բաքու և հակառակ ուղղությամբ չվերթերը, Trend-ին հայտնել են ընկերության Բաքվի ներկայացուցչությունից: