
Ռուսաստանն աշխատանք է տանում ԼՂ համակարտության կարգավորման ուղղությամբ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն աշխատանք կատարել Լեռնային Ղարաբաղի համակարտության լուծման նպատակով, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դրանք իսկապես ոչ թե մեկանգամյա ջանքեր են, այլ հետևողական գիծ, որը գոյություն ունի միջազգային ձևաչափերում: Լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակից՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք կատարել:
Բայց ինչ-որ վերջնական որոշումներ, ինչ-որ վերջնական նախաձեռնություններ կարող են ծագել միայն այդ հակամարտության կողմերից»,- հավելել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ քայլեր է այդ ուղղությամբ ձեռնարկում Կրեմլը վերջին ժամանակներս: