Բաժիններ՝

ԱՄՆ-­ում գաղտնազերծել են միջուկային զենքի փորձարկումների տեսագրությունները

Ֆիզիկոս Գրեգ Սփրիգսն ԱՄՆ­-ի էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեստ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից, գործընկերների հետ համատեղ հավաքել եւ Համացանցում զետեղել է մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների հարյուրավոր գաղտնազերծված տեսահոլովակներ, հաղորդում է Business Insider­-ին:

Փորձագետների խումբը Սփրիգսի գլխավորությամբ վերականգնել է 1945-1962 թվականներին ԱՄՆ-­ում կատարված մթնոլորտային միջուկային փորձարկումների ժապավենների մի մասը: Ներկայում մասնագետների տնօրինության տակ կա շուրջ 6,5 հազար տեսահոլովակ, որոնցից թվայնացված է շուրջ 4,2 հազարը եւ 750-­ը՝ գաղտնազերծված է:

1945 -1962 թվականներին ԱՄՆ-­ում կատարել են 210 միջուկային փորձարկումներ մթնոլորտում, ինչը գրանցված է մոտավորապես տասը հազար տեսագրություններում: Դրանց մեծ մասն ուղարկվել է ԱՄՆ­ի գաղտնի պահեստարաններ:

Փորձագետների խմբին հինգ տարի է պահանջվել՝ դրանք լաբորատորիայում հավաքելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս