
«Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց». Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայթուրքական սահմանի բացումը: Այդ
մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Regional PostCaucasus հանդեսին նախարարի տված հարցազրույցը:
Լավրովը նշել է, որ ՌԴն կարեւոր դեր է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսման գործում, բայց ավելի ուշ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ է առել:
«Սակայն սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը դրսեւորեցին համաձայնության գալու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորել առկա խնդիրները: Ընդ
որում՝ շատ բան կախված է հենց իրենցից: Չէ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի իրագործվեն իրենց քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել նրանց»,-ասել է նա:
«Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայթուրքական տեղամասը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,-ընդգծել է Լավրովը: